ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարությունը հաղորդում է, որ ռուսական Սու-27-ը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու Սու-27 կործանիչները որսացել են ամերիկյան անօդաչու թռչող սարքը, որը գործում էր, ինչպես պնդում են, միջազգային օդային տարածքում:
«Ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը դիպել է MQ-9 ինքնաթիռի պտուտակին, ինչի արդյունքում ամերիկյան ուժերը ստիպված են եղել միջազգային ջրերում խոցել MQ-9-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է ՌԴ-ի հետ շփումներ անցկացնել Սեւ ծովի շրջանում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման միջադեպի կապակցությամբ։
--00—ՍՊ