ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA-ն։
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի դրական փոխգործակցությունը հարևան և տարածաշրջանային երկրների հետ ճանապարհ է հարթում տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված միջազգային ավելի մեծ ձեռքբերումների համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ