ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
24News-ի տեղեկություններով, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ ժամը 17:00-ին, խմբակցության նիստ կհրավիրի, որի ժամանակ կներկայացվի Մարդու իրավունքների պաշտպանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին:
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՄԻՊ թեկնածու է առաջադրվելու Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը:
24News-ը փորձեց ՔՊ պատգամավորներից ճշտել տեղեկությունը, բայց վերջիններս հրաժարվեցին նշված թեկնածուի վերաբերյալ տեղեկություն տալ՝ ավելացրեցին միայն, որ այսօր նիստ է տեղի ունենալու և քննարկվելու է այդ հարցը:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ