ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Արդյունավետ խորհրդակցություններ Իրանի գործընկերոջ՝ Ալի Բաղերիի հետ երկկողմ, տարածաշրջանային և այլ հարցերի շուրջ։ Հայաստանը գնահատում է Իրանի դիրքորոշումը մեր տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ։
--00—ՅՄ