ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Վերին Լարսը ճանապարհը ձյունից մաքրելուց հետո բաց է ավտոմեքենաների և ավտոբուսների համար, տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ առավոտյան Վերին Լարսը և Խաչի լեռնանցքը ձնահոսքի վտանգի պատճառով երկու ուղղություններով փակ էին բոլոր տեսակի տրանսպորտի համար։
--00—ՍՊ