ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթի հաղթող է ճանաչվել Արամայիս Փաշինյանին։
Նա այժմ էլ զբաղեցնում է ԿԿՀ-ի անդամի պաշտոնը։
Դեռևս 2019-ին, երբ ընտրվում էին հանձնաժողովի անդամները, նրանց թեկնածություններն առաջադրում էին խորհրդարանական 3 խմբակցությունները, ՀՀ Կառավարությունը և Բարձրագույն դատական խորհուրդը։
Այդ ժամանակ Արամայիս Փաշինյանը առաջադրվել էր Բարձրագույն դատական խորհրդի կողմից (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։
--00—ՍՊ