ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱԺ-ն արդարացի քայլ է արել՝ արագ կազմավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով։
«ԱԺ-ն քաղաքական ճիշտ որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովի ձևավորումը գերակայում էր։ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել։ Որոշակի առումով ավելացել է ֆինանանսական տվյալների մատչելիությունը», - ասաց նախարարը, ապա հիշեցրեց, որ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ, ինչպես նաև սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ։
Ռուստամ Բադասյանը նաև տեղեկացրեց, որ կատարելագործվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։