ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին ահազանգ կամ հաղորդում չի ստացել։ Այս մասին տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե երեկ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։
Սերգեյ Առաքելյան
--00—ՅՄ