ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Մայրաքաղաքը զարդարող ջրային կառույցների ցանկն ընդլայնվել է: Շահագործման են հանձնվում նոր դեկորատիվ ջրավազաններ:
Ավելին՝ մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ կունենան նոր լուսային ձևավորում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ջրային կառույցներ» ընկերության գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը տեղեկացրեց, որ այժմ ակտիվորեն իրականացվում են ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները դրանց անխափան գործունեությունն ապահովելու համար:
«Այս տարի շահագործման է հանձնվելու երկու նոր ջրային կառույց: Մեկը Տիգրան Մեծ 53 շենքի մոտ գտնվող ջրավազանն է, մյուսը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող հուշարձան-շատրվանն է: Այս օրերին մեր աշխատանքային խմբերը բարեկարգում են ջրավազանները: Այս տարի նաև նոր լուսային ձևավորում կունենան մի շարք ջրավազաններ, այժմ դիտարկվում են հնարավոր լուծումները»,-ասաց Վաղարշակ Վաղարշակյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ