ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել Մեծ Հաղթանակի օրվա միջոցառումների նախապատրաստման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Տեղեկանում ենք կենտրոնի մամուլի հաղորդագրոթյունից։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և աշխատակիցներ, ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան, Վ․ Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի ներկայացուցիչներ, Հայ-ռուսական բարեկամության զարգացման կենտրոնը եւ այլք։
Աշխատանքային խումբը քննարկել է Երևանում Հաղթանակի օրվա տոնակատարության կազմակերպչական հարցերը և քննարկել Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վիճակը, դրանց պահպանման խնդիրները։
--00—ՍՊ