ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է անում, օրակարգում մի քանի հարց կա։ Պատգամավորները չբացառեցին, որ հնարավոր է քննարկվի նաև Տեղ գյուղում առկա լարված իրավիճակը:
Օրակարգային քննարկվող հարցերից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուի ընտրության հարցը: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
24News-ի տեղեկությունների համաձայն՝ Տեղ գյուղի սահմանմերձ տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և վիրավորներ։
Ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նախ սկսվել է ձեռնամարտ, ապա այնվերածվել է կրակոցների։ Մեր նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ