ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Իրանի խորհրդարանի անդամ Սեյյեդ Նասեր Մուսավին Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել Սադամ Հուսեյնի ճակատագրի մասին չխոսել՝ շարունակելով հակաիրանական քաղաքականությունը.
«Ես զարմացած եմ Ադրբեջանի կառավարիչների հիմարությունից։ Ադրբեջանի կարևոր տարածքները հասանելի են նույնիսկ շարժիչային և ձկնորսական նավակներով, սակայն դրանք դարձել են Իսրայելի «բակը»։ Որտե՞ղ էին սիոնիստները, երբ Իրանի սահմանին ալյուր ու կարտոֆիլ էին ստանում»,-գրել է պատգամավորը իր Twitter-ի էջում։
--00—ՍՊ