ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
44-օրյա աղետալի պատերազմում զոհված մի խումբ զինծառայողների ծնողներ գիշերն անցկացրել են Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ փակելով հարակից Մամիկոնյանց փողոցը։
Ինչպես զրույցում նշել է ծնողներից Վահիդ Սահակյանը, ծնողները պահանջում են, որպեսզի ՔԿ-ից իրենց ընդունեն ու պատասխանեն, թե ինչ ընթացք է ստանում այն ոստիկանների գործը, որոնք անցած տարի սեպտեմբերի 21-ին բռնություն էին իրականացրել իրենց նկատմամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում։
«Ոչ ոք չի էլ մոտեցել մեզ, ոստիկանների հետ զրուցելով՝ գիշերն անցկացրել ենք», - ասաց նա՝ փոխանցելով, որ այսօր՝ ժամը 15:00-ին, լրանում է ՔԿ-ին իրենց կողմից տրված 24 ժամը, որից հետո ծնողները կհայտարարեն նոր գործողությունների մասին։
Հիշեցնենք, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թ․-ի սեպտեմբերի 21-ին փորձել էին արգելափակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության ու խորհրդարանի անդամների մուտքը Եռաբլուր, որից հետո նրանց նկատմամբ բռնի ուժ էր գործադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ