ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Հակապալարախտային դիսպասնսեր» ՓԲԸ: Այցի շրջանակներում գործաադիր տնօրեն Կարինե Անդրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է դիսպանսերի շենքային պայմաններին, հանդիպել բուժանձնակազմի հետ: Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարը շրջել է առանձին ռենտգեն և դիագնոստիկ բաժանմունքներով, ծանոթացել բուժսարքավորումների հագեցվածությանը և իրականացվող ծառայություններին:
Քննարկվել են դեղորայքային ապահովվածության, կադրային քաղաքականության, իրականացվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցրեր:
Հանդիպման վերջում Վարդան Թադևոսյանը լսել է բուժանձնակազմի կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները և ընթացիկ աշխատանքերի կազմակեպման ուղղությամբ տվել համապատասխան հանձարարականներ։
--00—ՍՊ