ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։
Գործադիր տնօրեն Նելսոն Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բոլոր բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններին, փորձաքննությունների և հետազոտությունների համար նախատեսված անհրաժեշտ բուժսարքավորումներին։
Գործադիր տնօրենը հակիրճ ներկայացրել է յուրաքանչյուր բաժանմունքում իրականացվող աշխատանքները և քննարկվել են համապատասխան բժշկական պարագաների համալրման, մասնագետների ապահովման, ինչպես նաև վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր։
Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև բուժանձնակազմի հետ։
--00—ՍՊ