ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց ինքը Մասիս Զեյնալյանը:
«Այսօր աշխարհազորայինների ժողով էր հրավիրվել, որի ընթացքում հարց եմ բարձրացրել, եթե ՊՆ-ի կողմից ռազմական դրություն հայտարարված չէ, համայնքապետարանը, մարզպետարանը ի՞նչ կապ ունեն դրա հետ ու ի՞նչ ժողով են անում»,- մանրամասնեց Զեյնալյանը, նշելով, որ վեճը հենց այդեղից սկսվեց:
«Բա, պիտի մեր հողերը պաշտպանենք, թուրքը հասել ա մեր հայաթ». ես էլ ասում եմ բա, երբ ես ասում էի թուրքը հասել ա մեր հայաթը, դուք ինչի՞ էիք ասումտենց բան չկա: Ու սկսվեց վեճը»»: Թե ու՞մ միջև է վիճաբանությունը եղել, Զեյնալյանը նշեց. «Իրենց հանցավոր մաֆիայի»:
Հարցին, թե ու՞մ նկատի ունի, ավագանու անդամը անուններ չտվեց. «Այդ հարցին համապատասխան մարմիններում կպատասխանի համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, շտաբի պետը և Մելիքսեթ Պողոսյանը»: Այն ճշտող հարցին, թե Մելիքսեթ Պողոսյանը ներկա՞ էր, Զեյնալյանը ասաց. «Անձամբ ներկա չէր, բայց հաստատ տեղյակ էր, որ նիստ ա տեղի ունենալու:
Հետո ինքը օրենքն է խախտել, ինչպես օրենքը խախտեց մարզպետ եղած ժամանակ և քրոջ կանտուզիա ստացած որդուն բերեց դրեց համայնքի ղեկավար»: Կատարված դեպքի առթիվ Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը դիմել է ՊՆ, մարզպետարան, կառավարություն: Միջադեպի մասին Ոստիկանությանը դեռևս ոչինչ չի հայտնել:
Միջադեպի հետևանքով Զեյնալյանի 2 ատամն է ջարդվել, և շրթունքն է վնասվել: Զեյնալյանը նշեց նաև, որ գյուղի երիտասարդների մի մասն էր ներկա նիստին, իսկ թե քանի՞ հոգով են իրեն ծեծի ենթարկել` թվով չի հիշում. «Շատ էին»,- եզրափակեց ավագանու անդամը: Տեղ համայնքի ղեկավարին ուղղված բազմաթիվ զանգեր մնացին անպատասխան։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ