ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ահա, թե ինչի համար էր օրերս ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը երեք օր շարունակ պնդում, որ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Գրեթե կասկած չունեմ, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ ոչ միայն տեղյակ է եղել, թե ինչ են անում ադրբեջանցիները, այլև լիարժեք տվել է իր համաձայնությունը։
Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանը նվաճելու հաջորդ քայլերը հայտնի են ու լիարժեք կանխատեսելի։ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչինչ չի անելու։
Մենք կարող ենք կանգնեցնել այս կործանումը, եթե անենք պարզ մեկ քայլ՝ հեռացնենք դե ֆակտո թուրքամետներին։
Սրա համար հանրությունը պետք է ճնշում գործադրի առաջին հերթին ազգային քաղաքական ուժերին` վերջիններիս դրդելով իրական գործողությունների։
Կամ ինքը վերցնի պարտականությունն իր վրա։
Այդ ժամանակ իրավիճակի ելքերը շատ հստակ են լինելու»։
--00—ՅՄ