ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ադրբեջանական կողմը Սոթք գյուղի հարակից դիրքերից կրակ է բացել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը: Բնակիչը նշեց, որ դիպուկահար է աշխատել, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ-ի զինծառայող է վիրավորվել:
Հրապարակ օրաթերթի տեղեկություններով, վիրավորում ստացած զինծառայողը ճանապարհին մահացել է։
Կապ հաստատեցինք նաև Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ, վերջինս նշեց, որ տեղեկություն չունի և ուղղորդեց՝ դիմել ՀՀ ՊՆ:
Պաշտպանության նախարարության հետ կապ հաստատել չստացվեց, պաշտոնական հաղորդագրություն ևս չկա:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ