ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, երեկ Իսանի կայարանի մոտից ժամը 19։30-ից մեկնարկեց ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։
Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները ծածանել են ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:
Այսօր՝ ժամը 13:00-ին, ևս մեկ երթ տեղի կունենա Վրաստանում դեպի Թուրքիայի դեսպանատուն:
--00—ԼՄ