ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ԿԳՄՍՆ-ից:
«Մենք ևս 1-2 ահազանգ էինք ստացել, համապատասխան քայլեր են ձեռնարկվել, հիմա ամեն բան կարգին է։ Երևանի քաղաքապետարանից էլ արդեն պարզաբանում ենք ստացել, որ ահազանգերը կեղծ են եղել»,- նշեց Կարինե Մանուկյանը։
ԿԳՄՍՆ-ից հավաստիացրեցին, որ երեխաները հանգիստ կարող են գնալ դպրոց և շարունակել դասապրոցեսը։ Ավելի վաղ դպրոցներում ռումբերի տեղադրման ահազանգի մասին հայտնել էր ՆԳՆ մամուլի ծառայությունը։
--00—ՅՄ