ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում ապրիլի 29-ին կարգելվի բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը կանխարգելիչ աշխատանքների պատճառով: Նման հաղորդագրություն է տարածել Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կգործի միջազգային նշանակության ավտոճանապարհի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածի 132-135 կմ-ի վրա՝ ապրիլի 29-ին, ժամը 00:00-ից մինչև 06:00-ը:
Թունելի փակման ժամանակ ավտոմեքենաները կկարողանան օգտվել ներպետական նշանակության շրջանցիկ ճանապարհից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ