ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ Զինեդին Զիդանին վերադարձնել գլխավոր մարզչի պաշտոնին, փոխանցում է Armsport.am-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը վերադարձի շուրջ բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ։
Ինչպես հայտնում է Marca-ն, «Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին։ Ակումբի ղեկավարությունը վստահում է Կաrլո Անչելոտիին և հաջորդ մրցաշրջանը պլանավորելիս խորհրդակցում է նրա հետ։
Անչելոտիի և Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան երբևէ: Անչելոտին մտադիր է Մադրիդի «Ռեալում» աշխատել մինչև պայմանագրի ավարտը` 2024 թվականի հունիսը։
Բացի այդ, հրատարակությունը հայտնում է, որ անձամբ Զիդանը նույնպես կապ չի հաստատել ակումբի հետ։
--00—ՅՄ