ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Փետրվարի 10-ի գիշերը Հանրապետության հրապարակում երթեւեկության կանոնները խախտած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գեղամ Սահրադյանի կալանքը երկու ամսով երկարացվել է: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել Գեղամ Սահրադյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, դատարանը ապրիլի 4-ին որոշումը բավարարել է:
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2 մասի 6 կետով, 297-րդ հոդվածի 1 մասով, 396-րդ հոդվածի 2 մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ