ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
2023 թ․ մարտին գնաճը կտրուկ նվազել է` կազմելով 6.4 տոկոս. այս մասին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում ևս կնվազի` տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ, գրում է @ArmeniaSputnik-ը։
Գալստյանն այդուհանդերձ արձանագրեց, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև12 տոկոսի։ «Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,– ասաց նա։
--00—ԶՀ