ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Մենք տեղեկատվություն չունենք Կրեմլի վրա, այսպես կոչված, գիշերային հարձակումների մասին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Ինչպես բազմիցս հայտարարել է նախագահ Զելենսկին, առկա ողջ ուժերն ու միջոցներն Ուկրաինան ուղղում է սեփական տարածքների ազատագրմանը, այլ ոչ օտարների վրա հարձակմանը»,-ասել է Նիկիֆորովը։
Նա նշել է, որ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան։
--00—ՅՄ