ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի ուղեկցությամբ դիտարկել եմ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։
Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս տարի և ինտենսիվ կերպով ընթանում են։
Զրուցել եմ շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
--00—ՅՄ