ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։
Զեկույցում Ադրբեջանը ներառվել է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։
«Փետրվար ամսին, Ադրբեջանի այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է եկեղեցիներից հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Ըստ երևույթին, միջազգային հանրության վրդովմունքից հետո Ադրբեջանը հրաժարվել է այս ծրագրից, իսկ արդեն մարտի ամսին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի քաղաքականությունը»,-ասված է զեկույցում։
--00—ՅՄ