ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Դրական հանդիպումներ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Գրիգորյանի հետ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան բարձրացնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո»,-գրել է նա։
--00—ՅՄ