ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։
«Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական ներուժը ներկայացնելն ու համատեղ օգտագործելը կարող է զարգացնել երկրի պաշտպանական կապերը և ամրապնդել (խմբ.՝ ոչ բարեկամական ուժերի) զսպումը... Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման, ինչպես նաև կրթության, զորավարժությունների անցկացման ու գործնական մեթոդներով ձեռք բերված փորձի փոխանցման ոլորտում», - Բաղերիի խոսքը մեջբերում է Young Journalists Club (YJC) գործակալությունը:
--00--ԶՀ