ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ պատերազմում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սակայն Մոսկվան կշարունակի զարգացնել դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ արձագանքելով ուկրաինական պատերազմում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցը չի:
--00—ՅՄ