ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Քաղաքացին զանագահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել, որ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը պայթել է, որի հետևանքով ջուրը հոսում է՝ վնասելով բնակիչների տները։
Ըստ քաղաքացու՝ խնդրի կարգավորման նպատակով դիմել է համայնքապետարան, սակայն որևէ արձագանք չի ստացել։
Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել համայնքապետարանի իրավասու ներկայացուցչի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու կողմից բարձրացված հարցը ստացել է դրական լուծում․ ջրամատակարարման խողովակը սեղմ ժամկետներում վերանորոգվել է։
--00--ԶՀ