ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 7-ին,
ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային
պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։
Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային
առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և
ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն
արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր
զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։
--00—ՍՊ