ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել:Հեռախոսազրույցը տևել է 90 րոպե, - գրում է IRNA-ն։
Մակրոնն ընդգծել է՝ Փարիզը մտադիր է փոխգործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Քննարկվել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բանակցություններ՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման և տարածաշրջանային հարցերի շուրջ:
--00—ՍՊ