Ֆրանսիայի նախագահի կողմից ԱՄՆ-ի հասցեին նման կատաղի քննադատություն վաղուց չէինք լսել․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

39480383_38_142_1219_806_600x0_80_0_0_9ac11a683a42ce6705b6c1f66c7f50ee

Վաղուց ԱՄՆ-ի հասցեին նման կատաղի քննադատություն չէինք լսել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մեկ երկրի միջուկային զենքը մեկ այլ երկրի տարածքում տեղակայելու անթույլատրելիության մասին հայտարարությունը։

«Ֆրանսիայի նախագահի կողմից ԱՄՆ-ի հասցեին նման կատաղի քննադատություն վաղուց չէինք լսել»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում։

Ավելի վաղ Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը չի համապատասխանում միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում` չխախտելով միջազգային պարտավորությունները:

--00—ՅՄ