ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին ուրախությամբ է խոսել այս հանդիպման մասին՝ նշելով, որ երախտապարտ են Ֆրանսիայի նախագահին՝ Վրաստանի՝ Եվրոպա գնալու ճանապարհին աջակցելու համար։
«Մենք վստահ ենք, որ Ֆրանսիան էլ ավելի կամրապնդի իր քաղաքական և գործնական աջակցությունը՝ օգնելով մեզ հաջողությամբ շարժվել դեպի անդամակցության հաջորդ փուլերը»,-ասել է Վրաստանի վարչապետը։
--00—ՅՄ