ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Երասխում կրակոցները ծայրահեղ բացասական են, բայց սա է իրականությունը։ Մենք շարունակում ենք բանակցային պրոցեսը կազմակերպել, բայց հարց է առաջանում, որքանո՞վ է Ալիևն ազնիվ խաղաղության հասնելու ցանկություններում, որովհետև բազմաթիվ սադրանքների ենք ականատես լինում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով, Հայաստանը պետական շահը վնասող զիջման չի գնա, բայց կոմպրոմիսների կգնա, որ հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը: «Սյունիքով միջանցք տալու թեման Հայաստանի կողմից բոլոր հարթակներում փակված է, այն գոյություն չունի և քննարկման առարկա չէ:
Ինչ վերաբերում է Շուշիում հյուպատոսություն բացելու մասին Էրդողանի հայտարարություններին, ապա բանակցային պրոցեսում կարող են շատ բաներ ընդունելի չլինել, բայց մեր տեսլականից չպետք է հետ կանգնենք»,-ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ