ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԼԱՎ ԼՈՒՐ
Սիրելի լոռեցիներ, այսօր առավոտյան կորոնավիրուսի տեստ էր հանձնել ևս երկու լոռեցի' մարզի տարբեր բնակավայրերից: Ուրախ եմ տեղեկացնել' տեստերի արդյունքները բացասական են:
Հանրագումարում' Լոռու մարզում վերջին 4 օրերի ընթացքում տեստավորվել է 12 քաղաքացի: Բոլորի տեստերի արդյունքները բացասական են: Առողջ եղեք)»