ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24news
Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ Արտակ Բարսեղյանը, որը գտնվում է ստացիոնար բուժման պայմաններում, միջնորդել է մեկ շաբաթով հետաձգել միջնորդության քննությունը։
ԲԴԽ-ն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մասնակի բավարարել դատավորի միջնորդությունը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։
Կարեն Անդրեասյանը նշեց, թե դատավոր Բարսեղյանին հնարավորություն կտրվի ներկայացուցչի միջոցով լիարժեք պաշտպանության, սակայն, նիստը կշարունակվի, կքննարկվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը և ևս մի քանի միջնորդություն։
--00—ՅՄ