ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

355293688_207014818961295_5501177549577008548_n.jpg

Հունիսի 19-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՓԾ տնօրենի տեղակալները։

Հանդիպման նպատակն է եղել քննարկել աղետների ռիսկի կառավարման բնագավառում համագործակցության ուղղությունները, մինչ օրս կատարած աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները։

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ Բանկի կողմից իրականացված ծրագրերով աջակցությունը մեծապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։ Տնօրենն ընդգծել է, որ հանդիպումից ակնկալում է հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններ։

Թավաձվա Իրվին Դուբեն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ քաղաքաշինության և աղետների ռիսկերի կառավարման բնագավառում Հայաստանի հետ աշխատում է դեռևս 2016 թվականից, և օգտվելով հնարավորությունից` ներկայացրել է Համաշխարհային բանկի աջակցության ծրագրերը.

«Համաշխարհային բանկի աջակցությունն իրականացվում է 2 բաղադրիչներով՝ տեխնիկական և ներդրումային ծրագրերով, որոնք տրամադրվում են տվյալ երկրի Կառավարության կողմից ներկայացված հայտի հիման վրա»,- նշել է Թավաձվա Իրվին Դուբեն։

Բանկի ներկայացուցիչը նաև հավելել է, որ այսօրվա հանդիպման օրակարգում հիմնականում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերն են։ Ինչպես նաև ներկայացրել է, որ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ մասում իրականացվել են շենքերի սեյսմիկ գնատահում, որի շրջանակներում ուսումնասիրվել են դրանց ֆունկցիոնալությունը, տարողությունը, արձագանքման դեպքում կարողությունները և հնարավորությունները, կազմվել է զեկույց և ներկայացվել առաջարկություններ՝ կարողությունների հետագա հզորացման առումով։

ՓԾ տնօրենը կարևորել և բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հանդիպումը մեկնարկ կհանդիսանա ու շարունակական կլինի աղետների ռիսկի կառավարման բնագավառում ոչ միայն Փրկարար ծառայության, այլ նաև ՆԳՆ հետ հետագա համագործակցության զարգացման համար, ինչը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը և աղետների դեպքում արագ արձագանքմանը։

ՓԾ տնօրենն առաջարկվող քննարկվելիք ուղղությունների վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները և որպես առաջնահերթություն նշել է հրշեջ-փրկարարական ջոկատների օպտիմալացման, շենքային պայմանների բարելավման, նորարարական մոտեցումներով վերազինման և կառավարման միջոցառումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։

Ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քայլերի վերաբերյալ։



--00--ԶՀ