ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստանի Հանրապետություն։ ԿԸՀ պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով հունիսի 22-23-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվելիք ընտրական ֆորումին։
ԿԸՀ-ից հայտնում են, որ ընտրական ֆորումի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում և քննարկում ընտրական իրավունքի և գործընթացի զարգացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման, ընտրությունների իրավական մշակույթի բարելավման և կիրառման, ինչպես նաև ընտրական պրակտիկայում թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերի վերաբերյալ։
--00--ԶՀ