Ի հիշատակ Վիգեն Խաչատրյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ից,  Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան:

Հուշամատյանը կփակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք՝ երեկ 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, կյանքը փրկել չի հաջողվել:

--00—ԱՊ