ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news
Հայաստանում տասնյակ մարդիկ կրկին ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ դառնալու մասին։
«Մի քանի դեպքով վերլուծություն արդեն արել ենք, դիագնոստիկ ֆայլեր ենք ստուգել, և հայտնաբերվածները Pegasus լրտեսական ծրագրի վարակման դեպքեր են»,-«Sputnik Արմենիա»-ին հայտնել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Այդ դեպքերը վերաբերում են 44–օրյա պատերազմին և դրան հաջորդած ժամանակահատվածին։
Նախնական գնահատականներով` լրտեսական ծրագիրը ադրբեջանական կողմն է օգտագործում, բայց չի բացառվում, որ կարող են ՀՀ իշխանություններն էլ դա կիրառած լինեն։
--00—ՅՄ