«Հայաքվե»-ն Երևանի քաղաքապետարան է դիմել․ Panorama.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

52967953242_1833a155f8_b.thumb_

«Հայաքվե» նախաձեռնության  համակարգող  Ավետիք Չալաբյանի հայտարարությունից հետո քաղաքապետարանն արձագանքեց, որտեղ մասնավորապես նշվում է.

«Վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով»։

Պարզվում է՝ նախաձեռնությունը դիմել է նաև քաղաքապետարան։ Սակայն այդ մասին քաղաքապետարանի հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա։

Panorama.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչության Ժ/Պ Լևոն Սարդարյանը հաստատեց՝ դիմում ստացել են։

«Դիմումը ստացել ենք ուրբաթ երեկոյան։ Դիմացը եղել են ոչ աշխատանքային օրեր։ Այսօր՝ օրացույցային երրորդ օրվա ընթացքում դիմումին, կարծում եմ, պատասխան կլինի»,-ասաց նա։

--00—ՅՄ