ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ու ամբողջությամբ ՀՀ–ին չեն պատկանել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե արդյո՞ք խոսքը իսկանդերի մասին է, վարչապետը պատասխանեց. «Ես դրա մասին հանդիպման փակ հատվածում կխոսեմ»։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց զենքին վերաբերող բոլոր մյուս հարցերը քննարկել փակ ռեժիմով։
--00—ԶՀ