ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի 29 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մասնավորապես, Բրյանսկի շրջանի տարածքում ոչնչացվել է ինքնաթիռի տիպի 15 անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, հինգ անօդաչու թռչող սարք խոցվել է Կուրսկի շրջանում, չորսը՝ Սմոլենսկի շրջանում, երկուսը՝ Օրյոլի և մեկական՝ Բելգորոդի, Կալուգայի և Ռոստովի մարզերի տարածքներում։
Պաշտպանական գերատեսչությունից Ուկրաինայի գործողություններն անվանել են Ռուսաստանի տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձ:
ՀՕՊ ուժերը ավելի վաղ մեկ օրում խոցել էին ամերիկյան երեք ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ, ֆրանսիական երեք Hammer կառավարվող ավիառումբ, ինչպես նաև 53 անօդաչու թռչող սարք:
--00—ՍՊ