ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք։ Ինձ հետ զրույցներում իրենց մտահոգություններն հայտնեցին գյուղացիները։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
«Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30․000 դրամ։
Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։
Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր։
Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով»։
--00—ԶՀ