ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Գորիս համայնքի տարբեր թաղամասերում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։
Համայնքապետարանի հաղորմամբ՝ շինաշխատանքների արդյունքում ասֆալտապատվում են փողոցները, բարեկարգվում են բակերը, փոխվում է ջրային ցանցը, սալիկապատվում են մայթերը և կառուցվում են հենապատեր․
«Երկար տարիներ ուշադրությունից դուրս մնացած թաղամասերն այսօր ամբողջովին նոր տեսք են ստանում։ Գորիսի համայնքապետարանը հետևողական է կատարվող շինաշխատաքների նկատմամբ։
Իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը բնակիչների համար կդառնա առավել հարմարավետ և գեղեցիկ»,- ասվում է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ