ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է «միջազգային իրադարձությունների շրջանակներում» առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:
Հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն արտգործնախարարների և փոխվարչապետների մակարդակով, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նա նշել է, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական բանակցությունները շատ ինտենսիվ են եղել։
--00—ԱՊ