ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Սպասվում է, որ ռուս խաղաղապահների Արցախը լքելու Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը։
ՆԱՏՕ-ն Էրդողանի շուրթերով պահանջում է ՌԴ-ից 2025-ից լքել Լեռնային Ղարաբաղը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը եւ 2025-ին կհեռանա Ղարաբաղից։ Նա շեշտել է, որ «ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչեւ 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիեւը եւս հետեւում է զարգացումներին»։
Իսկ ի՞նչ է կարծում սրա մասին ՌԴ-ն։
ՌԴ-ից ակնկալվում է հստակ պատասխան, հակառակ դեպքում ստացվում է, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան է որոշում ՌԴ-ն Հարավային Կովկասում մնա՞, թե՝ ոչ։
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Հ.գ. Սպասվում է, որ Էրդողանի այս պահանջին միանա Փաշինյանը»։
--00—ՅՄ