ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի նման գործողությունները և արհամարհանքը Միջազգային քրեական դատարանի հրամանների նկատմամբ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Հայաստանն ակնկալում է, որ միջազգային կոմիտեն կօգտագործի իր բոլոր լծակները՝ ապահովելու Միջազգային քրեական դատարանի հրահանգների կատարումը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը և էթնիկ զտումների քաղաքականությունը կանխելու համար»,- գրել է նա։
--00—ՅՄ